Բաղադրատոմս «ԳԱՅՈ» մակարոնով
23 Դեկտեմբեր 2013
Բաղադրությունը 6 չափաբաժնի համար
- Լազանյա` 300 գ.
- լոլիկ` 5 հատ
- ձեթ` 3 ճաշի գդալ
- քերած պանիր` 250 գ.
- կարագ` 2 գդալ
- տավարի փափկափիս` 250 գ.
- գլուխ սոխ` 2 հատ
- աղացած հիլ` ¼ թեյի գդալ
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Պատրաստե՛ք խճողակ աղացած մսով և սոխով, ավելացրե՛ք աղ, պղպեղ և մի փոքր ջուր:
Հեռացրե՛ք լոլիկի կեղևը, ապա շրջանաձև կտրտե՛ք:
Եռացրած ջրի մեջ փափկեցրած լազանյան լցոնե՛ք մսային խճողակով, տեղադրե՛ք ձեթով պատված թավայի մեջ, վրան դրե՛ք լոլիկի շերտերը, ավելացրե՛ք աղ, պղպեղ, քերած պանիր:
Ջեռոցում 220 C ջերմաստիճանի տակ եփե՛ք 40 րոպե:
Ձևավորե՛ք մաղադանոսի տերևներով, առանձին մատուցե՛ք կծու կետչուպ:
Բարի՛ ախորժակ: