Աձ Վիկի

Աձ Վիկի

Վիկի ապրանքանիշը ստեղծվել է 1996թ.ին: Բուլղարական կետչուպների հայտնի որակի հիման վրա մշակվել են յուրահատուկ տեխնոլոգիաներ` մակսիմալ մոտենալով սպառողների պահանջներին:

Ընկերության հիմնական գործունեությունը կետչուպների, մայոնեզի, սոուսների և մանանեխի արտադրությունն է` իր սեփական յուրահատուկ բաղադրատոմսով: Այսօր Վիկի ապրանքանիշը ճանաչում են Լատինական Ամերիկայի երկրներում, Եվրոպայում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում և համագործակցության հարաբերություններ են ստեղծվել ԱՊՀ երկրների հետ:

Ընկերությունը արտադրում է բարձր որակի, օգտակար և համեղ արտադրանք` առանց արհեստական ներկանյութերի և բուրավետիչների, իսկ առանձին տեսակները` առանց կոնսերվանտների:

Հոգ տանելով յուրաքանչյուր հաճախորդի մասին ընկերությունը ստեղծել է "DERBI" ապրանքնիշը` “Էկոնոմ” սեգմենտով, բացի այդ իր հարմար գնի և որակի շնորհիվ ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում HORECA-ի շուկայում: