Տակո խոզի մսով և ավոկադո սոուսով
18 Մարտ 2014
Բաղադրություն`
- 1.8 կգ տապակած խոզի միս
- 1 թ.գ. աղ
- 1 թ.գ. պղպեղ
- 1 թ.գ. պապրիկա 1 թ.գ. սոխի փոշի
- 1/2 թ.գ. սխտորի փոշի
- 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ «Ալտերո Դե Օլիվա»
- 237 մլ գարեջուր
- 200-250գ կտրատված կանաչ կաղամբ
- 3 ճ.գ. քաղցր սոուս չիլի
- 1 լայմ, հյութը
- 6 տորտիլա լոշիկներ (10սմ),
- մատուցելու համար պանիր Feta, վրայից փշրելու համար
- 1 ավոկադո,կտրատված
- 1 լայմ, հյութ + քերուկ
- 3 ճ.գ. թթվասեր կամ քամած մածուն
- 3 ճ.գ. կտրատված թարմ համեմ
Պատրաստման եղանակ`
Տաքացնել մեծ տապակը միջին կրակի վրա և ավելացնել ձիթապտղի ձեթ: Խոզի միսը պատել աղով, պղպեղով, պապրիկայով, սոխի փոշիով և սխտորի փոշիով: Տեղադրել խոզի միսը կաթսայի մեջ: Ավելացնել գարեջուրը ըստ նախընտրության, ծածկել և եփել 3-4 ժամ թույլ կրակի վրա: 3-4 ժամ հետո բացել կափարիչը և պատառաքաղի օգնությամբ մանրացնել միսը: Անհրաժեշտության դեպքում կարելի է հավելյալ համեմել:
Կաղամբով լցոն պատրաստելու համար լցնել կաղամբը մեծ տարայի մեջ: Ավելացնել քաղցր սոուս չիլի, լայմի հյութ և մեկ պտղունց աղ:
Ավոկադոյով սոուս պատրաստելու համար բլենդերի մեջ ավելացնել ավոկադո, լայմի հյութ և քերուկ, թթվասեր կամ քամած մածուն և համեմ: Խառնել մինչև խիտ զանգված ստանալը:
Հավաքել Տակոն՝ տեղավորելով մեկ կտոր խոզի միս ամեն լոշիկի վրա և պատելով այն ավոկադո սոուսով: Վրայից ավելացնել կաղամբի լցոնը, այնուհետև փշրել մի քիչ պանիր:
Բարի ախորժակ: