Տապակած բրոկոլիով, ռուկոլայով և ոսպով աղցան

01 Ապրիլ 2014 Տապակած բրոկոլիով, ռուկոլայով և ոսպով աղցան

Բաղադրություն`

Կանաչ աղցան տապակած բրոկոլիով, բրյուսելյան կաղամբով, ռուկոլայով, սև ոսպով և կիտրոնի սոուսով:

Բաղադրիչները՝

  • 450գ բրոկոլի 
  • 340գ բրյուսելյան կաղամբ (կամ ավելի շատ բրոկոլի) 
  • ձիթապտղի ձեթ «Ալտերո Դե Օլիվա»
  • ½ բաժակ սև ոսպ Բելուգա (կամ կանաչ/ Պույ ոսպ)
  • մաքրած և լվացած · մի քանի բուռ ռուկոլա 
  • ½ բաժակ թարմ քերած պարմեզան պանիր

Կիտրոնի սոուս  `

  •  2 ճ.գ. ձիթապտղի ձեթ «Ալտերո Գոլդեն»
  • ½ կիտրոն, քամած հյութը 
  • 1 թ.գ. մեղր · ½ թ.գ.
  • Դիժոնյան մանանեխ 
  • մեկ պտղունց մանրացված կարմիր պղպեղ 
  • ծովի աղ և աղացած պղպեղ

Պատրաստման եղանակ՝

Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 218 ° C աստիճան և ծածկել ջեռոցի մեծ տապակը յուղաթղթով: Կտրտել բրոկոլին մինչև մեկ անգամ կծելուն հարմար չափի: Կտրել բրյուսելյան կաղամբի ծայրերը, փոքրերը բաժանել 2, իսկ մեծերը՝ 4 մասի: Բրոկոլին և կաղամբը թաթախել ձիթապտղի ձեթի մեջ, այնուհետև աղ և պղպեղ ցանել: Մեկ շերտով տարածել տապակի վրա: Թողնել, որ եփվի մոտ 20-30 րոպե, այդ ընթացքում խառնելով մեկ անգամ, մինչև բանջարեղենը դառնա նուրրբ խրթխրթան: 2. Միաժամանակ ¾ բաժակ ջուր եռացնել միջին չափի կաթսայի մեջ: Ավելացնել ոսպը, թուլացնել կրակը, ծածկել և թողնել, որ եփվի 15-20 րոպե մինչև ոսպը փափկի, սակայն չկորցնի ձևը: 3. Մինչ բանջարեղենը և ոսպը կսառեն, խառնել սոուսի համար նախատեսված բաղադրիչները: Մեծ տարայի մեջ խառնել տապակած բանջարեղենը, եփված ոսպը և ռուկոլան: Ավելացնել սոուս, պարմեզան պանիր և լավ խառնել: Ավելացնել աղ, պղպեղ և/կամ կիտրոնի հյութ ըստ անհրաժեշտության: Մատուցել անմիջապես:

Բարի ախորժակ: