ՑՈՆԱՑ ԼՈԼԻԿՆԵՐ ՈՒՐԱԽ ԸՆԿԵՐՆԵՐ

28 Ապրիլ 2014 ՑՈՆԱՑ ԼՈԼԻԿՆԵՐ ՈՒՐԱԽ ԸՆԿԵՐՆԵՐ

Բաղադրությունը
- 4 հատ լոլիկ,
- 200 գր. երշիկ,
- 200 գր. եգիպտացորեն,
- 2 ձու,
- պանիր,
- կանաչի, 
- աղ, մայոնեզ:
Պատրաստման եղանակները
Երշիկը խորանարդիկներով կտրատել, ձուն և կանաչին մանրացնել: Այս ամենը խառնել իրար` ավելացնելով եգիպտացորենը, աղը և մայոնեզը: Լոլիկի վերևի մասը կտրել, այնուհետև թեյի գդալի օգնությամբ փորել փափուկ հատվածը: Լոլիկի փորված հատվածում լցնել խառնուրդը: Զարդարել, կանաչիով` մազեր, պանրով` ոտքեր, մայոնեզով` աչքեր անել: