Լցոնած շամպինիոն

28 Ապրիլ 2014 Լցոնած շամպինիոն

Բաղադրությունը
- 10 հատ խոշոր շամպինիոն,
- 150 գր. հոլանդական պանիր,
- 2 հատ ձու,
- կես հատ սոխ,
- մայոնեզ "СЛОБОДА", 
- աղ,
- սև պղպեղ:

Պատրաստման եղանակը
Շամպինիոնները լվանալ, գլուխամասերը առանձնացնել պոչերից: Պոչերը մանրացնել և սոխի հետ տապակել 5 րոպե: Պանիրը քերիչով անցկացնել, ձուն ձվածեղ անել և բարակ բարակ կտրատել: Պանիրը, ձուն և սնկի պոչիկները միասին խառնել, համեմել աղով, պղպեղով և ավելացնել մայոնեզը: Սնկերի գլխամասերի մեջ լցնել միջուկը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե:

Բարի ախորժակ: