Բրնձով և սնկով կոտլետ

28 Ապրիլ 2014 Բրնձով և սնկով կոտլետ

Բաղադրությունը
- 2 բաժակ խաշած բրինձ (Ivory),
- 200 գր. շամպինիոն,
- 2 հատ ձու,
- 1 թգ. կրախմալ
- 1 սոխ,
- ձեթ,
- աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը
Սոխը, սունկը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ, ընթացքում համեմել աղով և պղպեղով: Այնուհետև ավելացնել բրինձը, ձուն, կրախմալը և կրկին համեմել աղով և պղպեղով: Ճաշի գդալ վերցնել, գնդիկներ պատրաստել, կոտլետի տեսք տալ, երկու կողմից ալյուրի մեջ թաթախել և տապակել ձեթի մեջ: Կարող եք մատուցել որևէ սոուսի հետ:

Բարի ախորժակ: