Այցելություն «Դելտա Վիլմար ԱՊՀ»
27 Օգոստոս 2013
«ԼԻԱ-Կ Գրուպ» ՍՊ Ընկերությունը` ի դեմս իր պաշտոնական ներկայացուցչի, գործնական հրավերով մեկնեց Ուկրաինա՝ ք. Օդեսա, մասնակցելու «Դելտա Վիլմար ԱՊՀ»–ի կողմից կազմակերպված միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսին հրավիրված էին «Դելտա Վիլմար ԱՊՀ»–ի բոլոր գործընկերները աշխարհի տարբեր երկրներից: Կոնֆերանսի հիմքում ընկած էր «Դելտա Վիլմար ԱՊՀ»–ի ապրանքատեսակների ներկայացումը, համեմատական բնութագիրը, տեխնոլոգիական ասպետկները, գործածման նշանակությունը, ինչպես նաև այցը արտադրամաս և գործնական աշխատանքը հմուտ տեխնոլոգների հետ: Երկու կազմակերպությունների առանձնազրույցի ընթացքում կարևորվեց երկու ընկերությունների փոխշահավետ համագործակցությունը, բարձր գնահատականի արժանացան նախկինում կատարված և ներկայումս իրականացվող համագործակցության ծրագրերը, հավանության արժանացան և հաստատվեցին երկկողմ գործնական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող նախագծերը:
Կոնֆերանսն ավարտվեց հավաստագրերի և շքանշանների շնորհմամբ` որպես փոխարդյունավետ համագործակցության հավաստիք: